Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Վարչապետը ԱՄՆ-ում հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենին

Վարչապետը ԱՄՆ-ում հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենին
13.10.2014 | 14:14

Վաշինգտոնյան այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցային: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) դերակատարումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և կարևորել հետագա փոխգործակցությունը:
Նրա խոսքով՝ համագործակցության անցած 15 տարիներին մեր երկրում իրականացվել են ավելի քան 320 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումային ծրագրեր, գերազանցապես ֆինանսական շուկաների, արդյունաբերության և հանքարդյունահանման ոլորտներում: «Մեր երկիրը վերջին տարիներին գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ ինստիտուցիոնալ և կարգավորման դաշտի լրջագույն բարեփոխումներ է իրականացրել, այդ թվում` ՄՖԿ-ի գործուն աջակցությամբ»,-նշել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ տեսչական համակարգի բարեփոխումները ՀՀ կառավարության քաղաքականության օրակարգի առանցքային ուղղություններից են, և կառավարությունը հավատարիմ է մնալու իր հանձնառություններին: Նա կարևոր է համարել, որ ՄՖԿ-ն ավելացրել է մասնակցությունը Համաշխարհային բանկի հետ Հայաստանի գործընկերության ներկա ռազմավարության շրջանակում:
Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենը, կարևորելով փոխգործակցությունը Հայաստանի հետ, կարևորել է բարեփոխումների արդյունավետությունը և նշել, որ շարունակելու են աջակցել և ծրագրեր իրականացնել հանքարդյունաբերության, ագրոբիզնեսի, էներգետիկայի և այլ ոլորտներում, մեծացնել ներդրումային պորտֆելը տնտեսության իրական հատվածում:
Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել նաև Ամերիկայի ազգային կոմիտեի (ANCA) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ